Գլխավոր Ապրանքի վերադարձ

Ապրանքի Վերադարձ

Վերադարձի ենթակա ապրանքներ:

Վերադարձի ենթակա են մեզ մոտ գնված բոլոր ապրանքները, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ: Եթե ապրանքը որևէ պատճառով դուր չի եկել սպառողին ապա ապրանքը կարող է վերադարձվել առաքիչին և այս դեպքում հաճախորդը վճարում է միայն առաքման գումարը:

Վերադարձի Նախապայմանները:

Պատշաճ որակի ապրանքը ընդունվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը*:

Վերադարձի Ժամկետները:

Սպառողն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում*` չհաշված գնման օրը: Վերադարձը կատարում է մեր գրասենյակում, նախօրոք օպերատորին տեղեկացնելով։ Հատուկ դեպքերում մոտեցնում է առաքիչը, որի համար հաճախորդից գանձվում է գումար: